Կարևոր իրադարձություններ

44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովում Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու. «Հրապարակ»

18 Նոյեմբեր, 2023 08:57
44-օրյայի հանգամանքները քննող հանձնաժողովում Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին «հարցաքննվողը» չի լինելու։ Նրանից հետո հանձնաժողովը որոշել է ծանուցել նաեւ ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանին, ում պատերազմից հետո մեղադրանք էր առաջադրվել։

Անդրանիկ Քոչարյանը որոշել է Ջալալ Հարությունյանով եզրափակել հանձնաժողովի աշխատանքները, իսկ դեկտեմբերի սկզբին կհայտարարվի հանձնաժողովի գործունեության ժամկետի ավարտը, դրանից հետո երկամսյա ժամկետում էլ խորհրդարանին կներկայացվի զեկույցը։

Հիշեցնենք, որ Շահրամանյանը քննիչ հանձնաժողով է գնալու նոյեմբերի 24-ին, իսկ ընդդիմությունը պնդում է, որ հանձնաժողովի գործունեության ժամկետն ավարտվել է օգոստոսին, եւ այժմյան գործողություններն իրավասությունների գերազանցում են»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին