Կարևոր իրադարձություններ

Բենզալցակայանների շահագործման պայմանները կփոխվեն. «Ժողովուրդ»

18 Նոյեմբեր, 2023 08:30
Բենզալցակայանների շահագործման պայմանները կփոխվեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ներքին գործերի նախարարությունը նախագիծ է ներկայացրել բենզալցակայանների եւ ավտոցիստեռների շահագործման պայմանների վերաբերյալ։ 

Ըստ այդմ՝ մի քանի կանոններ պետք է ապահովվեն, օրինակ՝ նախքան շինարարական աշխատանքներ սկսելը սեփականատերը կամ շահագործող անձը դիզայնի ծրագիրը (էսքիզ) պետք է ներկայացնի Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով:

 

Մյուս կետով՝ կառուցման ժամանակ պետք է նախատեսել բոլոր մեխանիզմների, սարքավորումների, ավտովառելիքի պահեստարանների ու բաքերի, խողովակաշարերի, վառելիքաբաշխիչ աշտարակների եւ այլնի պաշտպանվածությունը ցանկացած տեսակի վնասվելու ռիսկից: Հիմնավորման մեջ նշվում է, թե նման նախագծի հիմք են հանդիսացել վերջին շրջանում շատացած դեպքերը»։

 Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին