Կարևոր իրադարձություններ

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին (տեսանյութ)

17 Նոյեմբեր, 2023 18:04
Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին: «Շատ կարևոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջև շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվային, ում հետ մտքեր փոխանակեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ, ինչը տևական խաղաղության երաշխիք է: Կողմերը քննարկել են ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրներն ու տեղահանմանը նախորդող դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Ադրբեջանի դեմ համարժեք պատժամիջոցների իրականացման անհրաժեշտությունը: Բարձրաձայնվել է, որ Ադրբեջանը չի համաձայնում մասնակցել Արևմտյան գործընկերների միջնորդությամբ բանակցություններին և տապալում է խաղաղության շուրջ երկխոսությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ևս մեկ անգամ ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառների համագործակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին