Կարևոր իրադարձություններ

1 օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

17 Նոյեմբեր, 2023 12:16
1 օրում բացահայտվել է հանցագործության 60 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 4-ական, հոգեկան ներգործության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 3-ական, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, կողոպուտի, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, թմրանյութի իրացման, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու և ծառայողական կամ մասնագիտական պարտականությունները կատարելու համար ապօրինի վարձատրություն ստանալու կամ պահանջելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, գույքը ոչնչացնելու՝ 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին