Կարևոր իրադարձություններ

Դադարեցրե՛ք շանորդությունը. Արծվիկ Մինասյանը՝ պատվիրատուներին

21 Հոկտեմբեր, 2015 12:08
Դադարեցրե՛ք շանորդությունը. Արծվիկ Մինասյանը՝ պատվիրատուներին

«ՀՅԴ կուսակցությունը պատրաստվում է հանդիպել հասարակության տարբեր շերտերի հետ: Մինչ այդ,  մեր մարզային այցերի հիմնական նպատակը եղել է կուսակցական և համայնքային շրջանակների հետ հանդիպումը»- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքով այժմ ավելի մեծամասշտաբ քարոզչություն կիրականացվի և  ամենայն հավանականությամբ այն կսկվի նոյեմբերի 1-ից:

«Առաջիկա օրերին ավելի կոնկրետ գրաֆիկ կունենանք և կհրապարակենք»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, ըստ որի ՀՅԴ-ը իշխանություններից նախարարական պորտֆել է ցանկանում, Մինասյանը տվեց հետևյալ պատասխանը. «Այն բոլոր անձիք, ովքեր պարբերաբար այս թեման բարձարաձայնում են, իրենց պատվիրատուներին եմ ցանկանում փոխանցել Ձեր լրատվականի միջոցով. Դադարեցրե՛ք շանորդությունը, դիմում են այն մարդկանց, ովքեր պատվիրում են նման հոդվածները»:

 

Լրահոս

Դիտել ավելին