Կարևոր իրադարձություններ

Տաշտուն գյուղում հրդեհ է տեղի ունեցել

17 Նոյեմբեր, 2023 10:11
Տաշտուն գյուղում հրդեհ է տեղի ունեցել

Նոյեմբերի 16-ին, ժամը 17։45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի մոտակա սարալանջում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 17-ին, ժամը 08:12-ին, մարվել՝ 08:20-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին