Կարևոր իրադարձություններ

Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու. «Ժողովուրդ»

16 Նոյեմբեր, 2023 08:26
Այսօր ԱԺ-ում կրկին թեժ է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր ԱԺ-ում կշարունակվի ՀՀ 2024թ.-ի բյուջեի քննարկումը: Երեկ այն ընդհատվեց կառավարության հետ հարցուպատասխանով: Այսօր եւս ԱԺ-ում կլինեն Նիկոլ Փաշինյանն ու նախարարները:

Եւ հենց բյուջեի քննարկումն է պատճառը, որ այսօրվա կառավարության նիստը հետաձգվել է. սովորաբար կառավարության նիստերը տեղի են ունենում ամեն հինգշաբթի, սակայն այս անգամ այն տեղափոխվել է ուրբաթ: Նախատեսվում է, որ արդեն այսօր բյուջեի քննարկումը կընդհատվի մինչեւ դեկտեմբեր՝ ԱԺ հաջորդ նստաշրջան:

Այս ընթացքում պատգամավորներն իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն պետբյուջեի մասով, իսկ արդեն դեկտեմբերին բյուջեի նախագիծը կդրվի վերջնական քվեարկությանը»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին