Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ է առաջարկելու Արշակ Կարապետյանը. ուշագրավ բացահայտումներ ու գնահատականներ են սպասվում. «Փաստ»

16 Նոյեմբեր, 2023 08:37
Ի՞նչ է առաջարկելու Արշակ Կարապետյանը. ուշագրավ բացահայտումներ ու գնահատականներ են սպասվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն առաջիկայում ավարտելու է «Համահայկական ճակատ» շարժման ծրագրի ստեղծումը և այն ներկայացնելու է հանրության դատին:

Ծրագրում մանրամասն ներկայացվելու են Կարապետյանի և իր համակիրների մոտեցումները ՀՀ առաջ ծառացած կարևորագույն տարբեր հարցերում։ Թե կոնկրետ ինչ դետալներ կան ծրագրում, ճշտել դեռևս չհաջողվեց: Սակայն հաշվի առնելով նրա քաղաքական հայտ ներկայացնելու հայտարարության, ինչպես նաև օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի բովանդակությունը, այն կարող է բավական ուշագրավ գնահատականներ ու բացահայտումներ պարունակել:

Ի դեպ, նա նաև նշել է, թե ազգային անվտանգության ապահովման հարցերում իր տեսակետը երբեք չի համընկել Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, մեր դեպքում դա կբերի լուրջ տնտեսական և էներգետիկ խնդիրների»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին