Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

15 Նոյեմբեր, 2023 22:22
Արցախի ԱԺ պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել

ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ ֆեյսբուքյան էջից, նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։

Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։ Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԱՀ ԿԸՀ։

 

Լրահոս

Դիտել ավելին