Կարևոր իրադարձություններ

Մինչև հունվարի 1-ը բոլոր բուժաշխատողները պետք է գրանցվեն «Առողջապահության մասնագետների ռեգիստր»-ում

15 Նոյեմբեր, 2023 21:40
Մինչև հունվարի 1-ը բոլոր բուժաշխատողները պետք է գրանցվեն «Առողջապահության մասնագետների ռեգիստր»-ում

Գործարկվել է «Առողջապահության մասնագետների ռեգիստրը»: Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հանրապետությունում գործող միջին և ավագ բոլոր բուժաշխատողները պետք է գրանցվեն էլեկտրոնային այս հարթակում: Յուրաքանչյուր բուժաշխատող, ունենալով իր օգտահաշիվը, այստեղ հավաքագրելու է իր մասնագիտական կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

Հաշիվը կառավարելու է հենց բուժաշխատողը` պարբերաբար կատարելով թարմացումներ մասնագիտական կրթության և գործունեության մասին:

Այս ռեգիստրի նպատակն է հավաքագրել և ունենալ Հայաստանում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարան։ Այն հնարավորություն կտա գնահատել հանրապետությունում առկա առողջապահության մասնագետների ռեսուրսի առկայությունը, պահանջարկը, իրականացնել կանխատեսում և վերլուծություն, որը կապահովի ռեսուրսի ճիշտ պլանավորում և բաշխում, ինչպես նաև կիրականացնի աշխատաշուկայի ճիշտ կառավարում:

Ռեգիստրում շտեմարանի ձևավորումից հետո առողջապահության համակարգում չի կարող գործունեություն իրականացնել այն բուժաշխատողը, որը ռեգիստրում չունի հաստատված գրանցում և հաշիվ։

Գրանցվելու քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ ուղեցույցում:

 

Լրահոս

Դիտել ավելին