Կարևոր իրադարձություններ

Նախորդ ամիս 517 հարկ վճարողի մոտ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում է արձանագրվել

15 Նոյեմբեր, 2023 16:29
Նախորդ ամիս 517 հարկ վճարողի մոտ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում է արձանագրվել

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 517 հարկ վճարողի մոտ:

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 146․98 մլն դրամի չափով տուգանք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին