Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավարի և անդամների հետ (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2023 19:47
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավարի և անդամների հետ (տեսանյութ)

 

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակցիներն արձանագրել են երկկողմ քաղաքական երկխոսության խորացման  դինամիկան և այս համատեքստում կարևորել նախօերին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը՝ ի թիվս այլնի որպես ՀՀ-ում ժողովրդավարությանն աջակցության կարևոր դրսևորում:

 

Հանդիպման օրակարգում են եղել  Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: 

 

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ հայկական կողմի տեսլականը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Գրանադայի հայտարարության մեջ արձանագրված սկզբունքներին:

 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծը:

 

Նախարար Միրզոյանը բրիտանացի խորհրդարանականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ստեղծված իրավիճակը` շեշտելով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրման խնդիրները:

 

Ներկաների կողմից ընդգծվել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների ֆոնին Հարավային Կովկասի նկատմամբ ուշադրությունը պահպանելու կարևորությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին