Կարևոր իրադարձություններ

Կապահովվի ԼՂ-ից տեղահանվածների ոչ նյութական ժառանգության գույքագրումը և պահպանությունը

14 Նոյեմբեր, 2023 17:42
Կապահովվի ԼՂ-ից տեղահանվածների ոչ նյութական ժառանգության գույքագրումը և պահպանությունը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ կարևոր ուղղություն է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրումը, պահպանության և փոխանցման ապահովումը:

«Մենք հայտ կնախապատրաստենք ու կներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայտում ներառելով, օրինակ, Հադրութի բարբառը, ոչ մշակութային այլ ժառանգություններ՝ խոհանոց, ավանդույթներ, որպեսզի դրանք ճանաչվեն համաշխարհային մշակութային ժառանգության մաս», - պարզաբանել է նախարարի տեղակալը:

Ալֆրեդ Քոչարյանը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գործընթացում նախատեսվում է ՀՀ համայնքների, ժառանգությունը կրող խմբերի, անհատների, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներգրավվածության ընդլայնում: Սա վերաբերում է նաև Հայաստանում ազգային փոքրամասնություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին