Հուշարձանների ոլորտում, նախարարի տեղակալի փոխանցմամբ, ռազմավարական գերակայություն է սահմանված պատմության և մշակույթի հուշարձաններ հանդիսացող քաղաքացիական, պետականության խորհրդանիշ հանդիսացող ճարտարապետական հուշարձանների (այդ թվում՝ ամրոցների և բերդերի) ամրակայումը, նորոգումը, վերականգնումը և ենթակառուցվածքների ստեղծումը: ՀՀ տարածքում առկա են շուրջ 700 ամրաշինական նշանակության հուշարձաններ, այդ թվում՝ ամրոցներ, բերդեր, աշտարակներ, միջնաբերդեր, պալատական համալիրներ, դղյակներ և այլն:
«Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թվականին նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 300 %-ով՝ կազմելով շուրջ 400 մլն ՀՀ դրամ: 2023 թվականին հատկացված է 660 մլն ՀՀ դրամ, որը նախատեսվում է ընթացիկ վերաբաշխումների արդյունքում հասցնել 1 մլրդ ՀՀ դրամ: 2027 թվականին պետական բյուջեից բնագավառին հատկացումները նախատեսվում է հասցնել առնվազն 2 մլրդ ՀՀ դրամ, որն աննախադեպ է»,- տեղեկացրել է Ալֆրեդ Քոչարյանը և հայտնել, որ մինչև 2027 թվականը նախատեսվում է առնվազն 30 հուշարձանի վերականգնում ու չի բացառվում, որ այդ թիվը կգերակատարվի: