Կարևոր իրադարձություններ

Տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում Գառնիում

14 Նոյեմբեր, 2023 11:04
Տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում Գառնիում

Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև Գառնի համայնքում:

Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում:

Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի շրջանակում Գառնիում, Գողթում, Գեղադիրում, Հացավանում, Գեղարդում և Ողջաբերդում ընդհանուր առմամբ կառուցվում է շուրջ 9 կմ երկարության նոր ցանց: Աշխատանքների կեսն ավարտված է:

Շահած ծրագրի արժեքը շուրջ 52 մլն. դրամ է, որից 24 մլն. դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 28 մլն. դրամը (55%)` համայնքի ներդրումը:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրով 2,5 կմ երկարության ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում Գառնիում:

Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 121 մլն. դրամ արժողությամբ, որից շուրջ 42 մլն. դրամը (35%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 78 մլն. դրամը (65%)՝ համայնքի ներդրումը:

Գառնիում նաև շուրջ 6 կմ երկարության խմելու ջրի նոր խողովակաշար է անցկացվում:

Ծրագիրն ընդգրկված է 2023 և 2024 թթ. սուբվենցիոն փաթեթներում՝ ընդհանուր մոտ 106 մլն. դրամ արժողությամբ, որից 63 մլն. դրամը (60%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 42 մլն. դրամը (40%)՝ համայնքի ներդրումը:

Այս ծրագրի իրականացումն ապահովում է շուրջօրյա ջրամատակարարում համայնքում:

Աշխատանքներն ընթացքի մեջ են:

Գառնին 2023 թվականի ներկայացրել է նաև մշակույթի տան հիմնանորոգման ծրագիր, որն այս պահին գտնվում է համալիր փորձաքննության փուլում: Աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի:

 

Լրահոս

Դիտել ավելին