Կարևոր իրադարձություններ

Գորիսեցի ընկերները փորձել են «փախցնել» 24-ամյա աղջկան

13 Նոյեմբեր, 2023 21:22
Գորիսեցի ընկերները փորձել են «փախցնել» 24-ամյա աղջկան

Վայոց ձորի մարզի պարեկները նոյեմբերի 12-ի ժամը 19.00-ին Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին՝ Զեդեայի խաչմերուկի տարածքում, մոտեցել են կայանված «Սուզուկի» մակնիշի մեքենայի, որի 24-ամյա ուղևորուհին հայտնել է, որ Գորիս քաղաքի 33-ամյա բնակիչը երկու ընկերների հետ, իր կամքին հակառակ, Գորիս քաղաքի տարածքից ամուսնության նպատակով առևանգել են իրեն, նստեցրել են նշված մեքենան և տեղափոխել տվյալ վայր:

Գորիսցի երեք երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին