Կարևոր իրադարձություններ

Իրականացվել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում

13 Նոյեմբեր, 2023 12:39
Իրականացվել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում

Հայաստանում Համաշխարհային բանկը «Հարկային և մաքսային վարչարարության արդիականացման ծրագրի» (TAMP) շրջանակում հերթական անգամ իրականացրել է փոքր և միջին հարկ վճարողների հարցում 532 տնտեսվարողների շրջանում` ուսումնասիրելու նրանց վերաբերմունքն իրականացվող հարկային օրենսդրության, վարչարարության և բարեփոխումների նկատմամբ:

Հետազոտության համաձայն, ամենամեծ մոտիվացիան հենց հարկ վճարողների վերաբերմունքն է հարկ վճարելու մշակույթի նկատմամբ: Հատկանշական է, որ տնտեսվարողները հարկերի վճարումը պայմանավորում են առաջին հերթին հանրային բարիքի ստեղծման մասնակցությամբ:

Հարցվածների 86,5 տոկոսը, որպես հարկերն ազնվորեն վճարելու շարժառիթ, նշել են ոչ թե վախը հետագա հարկային հսկողությունից, այլ ցանկությունը՝ որպես քաղաքացի իրենց ներդրումն ունենալ պետականաշինության գործում։

 

Լրահոս

Դիտել ավելին