Կարևոր իրադարձություններ

«Հայաստան» խմբակցությունում երեկ քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները. «Հրապարակ»

11 Նոյեմբեր, 2023 09:26
«Հայաստան» խմբակցությունում երեկ քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

««Հայաստան» խմբակցությունում երեկ նիստ են հրավիրել,  մասնակցել է նաեւ նախօրեին մանդատ ստացած Լեւոն Քոչարյանը: Քննարկել են երեքշաբթի մեկնարկող ԱԺ-ում իրենց անելիքները։ ՔՊ-ում անհամբերությամբ են սպասում Լեւոն Քոչարյանին եւ նրան սադրելու, ճնշելու, նրա հոր մուռն իրենից հանելու քայլեր են նախապատրաստել։

Ընդդիմադիրները որոշել են վերցնել նետված ձեռնոցը եւ «բլիժնի բոյ» մտնել ՔՊ-ականների հետ, եթե նրանք փորձեն իրավիճակը թեժացնել։ Մեր աղբյուրն ասաց, որ մինչեւ վերջ կռվելու են եւ երեկվա նիստում քննարկել են հնարավոր սցենարները ու իրենց արձագանքները: «Հայաստան» խմբակցությունը որոշել է մասնակցել նաեւ բյուջեի քննարկմանը, որին ներկա է լինելու Նիկոլ Փաշինյանը։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում»:

 

Լրահոս

Դիտել ավելին