Կարևոր իրադարձություններ

Թումո ստուդիաների նոր կենտրոնն իր դռները կբացի 2024 թվականին (լուսանկարներ)

10 Նոյեմբեր, 2023 22:25
Թումո ստուդիաների նոր կենտրոնն իր դռները կբացի 2024 թվականին (լուսանկարներ)

Թումո ստուդիաները, որը Ճոն և Հասմիկ Մկրտիչեանների առատաձեռն աջակցությամբ և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող շահույթ չհետապնդող կրթական ծրագիր է, շուտով կունենա իր երկրորդ կենտրոնը՝ Երևանի Արամի փողոց 44 հասցեում: Պատմական շենքի պլանավորված վերանորոգման աշխատանքները հնարավորություն կտան Թումո ստուդիաներին կրկնապատկել ուսանողների քանակը և ավելացնել ստուդիաների արտադրողականությունը: Վերանորոգման աշխատանքները կիրականցվեն նվազագույն փոփոխություն կատարելով` պահպանելով շենքի ճարտարապետությունն ու դիզայնը:

Վաղ 20-րդ դարի այս շենքը կառուցվել է սև տուֆից 1910 թվականին, սեփականատերն է եղել ձեռնարկատեր Ֆադեյ Թադևոսյանը: Ավելի ուշ` 1921 թվականին շենքի սեփականատերը դարձավ Ռոմանոս Մելիքյանը, և շենքը սկսեց գործել որպես երաժշտական ստուդիա: Այսպես՝ 1923 թվականին այն վերափոխվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, որը գործեց այս հասցեում մինչև 1948 թվականը: Կարճ ժամանակով այն դարձավ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հեռակա մասնաճյուղը` 1969 թվականին Երևանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի վերածվելուց առաջ: Վերջերս հաստատությունը տեղափոխվեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի շենք:

Որպես կրթության ու մշակույթի կենտրոն գործելուց համարյա մեկ դար անց, Արամի 44-ի պատմական շենքը կշարունակի այս ավանդույթը Թումո ստուդիաների միջոցով:

Մեկնարկից սկսած հաջորդող վեց տարիների ընթացքում Թումո ստուդիաները գործել է մեկ այլ պատմական շենքում` Պուշկինի 38 հասցեում, որտեղ Թումո ստուդիաները տրամադրել է տեխնիկական դասընթացներ և պրոդուկտի դիզայնի աշխատարաններ ավելի քան 750 երիտասարդ մասնագետների համար: Քանի որ այժմ ավելի քան 600 երիտասարդ է դիմել Թումո ստուդիաների 165 թափուր տեղերի համար, կենտրոնը այլևս չի կարող պահպանել ուսանողների աճող արտադրությունը և պահանջում է ավելի մեծ տարածք: Նոր կենտրոնի առկայությունը կքառապատկի Թումո ստուդիաների հնարավորությունները` հաղթահարելով բոլոր այս մարտահրավերները:

Թումո ստուդիաների նոր կենտրոնն իր դռները կբացի 2024 թվականի ապրիլին: Ի հավելում կրթական ծրագրին, նոր կենտրոնը կհյուրընկալի դասախոսություններ, տարատեսակ մասնագիտական աշխատարաններ և դիզայնի, արվեստի ու արհեստի այլ միջոցառումներ: Արամի 44-ը կօգնի իրականացնել Թումո ստուդիաների գաղափարը` հնարավորություն տալով հայ երիտասարդներին վարպետանալ հայկական արհեստի ավանդույթներում և կրթելով դիզայներների ու արհեստավորների նոր սերունդ` կերտելով հայկական դիզայնի ապագան:

 

Լրահոս

Դիտել ավելին