Կարևոր իրադարձություններ

Շարունակվում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները

10 Նոյեմբեր, 2023 17:30
Շարունակվում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները

Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից «Երևանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:

Ուսումնավարժության նպատակներն էին.

օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,

ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ,

կատարելագործել հրշեջ-փրկարարների հմտությունները` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում ստեղծված ծխապատ գոտում հայտնված տուժածներին պատգարակի և փրկիչ պարանների միջոցով դուրս բերման աշխատանքների իրականացման ժամանակ։

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունը սկսվեց համաձայն հաստատված պլանի` բարձրախոսի միջոցով տրված «Հրդեհ» ազդանշանով, որից հետո աշխատակիցները և աշակերտներն անմիջապես տարհանվեցին անվտանգ վայր, այնուհետև դպրոցի տնօրենը ահազանգեց պայմանական հրդեհի մասին:

Դեպքի վայր մեկնած մարտական հաշվարկները, հասնելով կանչի վայր, իրականացրեցին հետախուզություն, որին զուգահեռ կատարվեց նաև մարտական բացազատում:

Հակածխային օղակները հրդեհի վայրում միաժամանակ իրականացրեցին փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքներ: Վերջիններս ծխապատ գոտում հայտնաբերված տուժածներին դուրս բերեցին անվտանգ տարածք, որտեղ նրանց ցուցաբերվեց առաջին օգնություն:

Ուսումնավարժության ավարտից հետո անցկացվեց կատարված աշխատանքների ամփոփում, որի արդյունքում ստորաբաժանման առջև դրված խնդիրները համարվեցին կատարված:

 

Լրահոս

Դիտել ավելին