Կարևոր իրադարձություններ

Մոսկվան հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

10 Նոյեմբեր, 2023 17:16
Մոսկվան հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Մոսկվան հաստատել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպումը ՌԴ մայրաքաղաքում, սակայն հստակ ժամկետ դեռ չկա: Տվյալ տեղեկությունը հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու Մոսկվայի հարթակ հետագա երկխոսության համար Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։

Մեր այս պատրաստակամությունը մնում է անփոփոխ։ Նման միջոցառման ժամկետների մասին մենք ժամանակին կհայտարարենք»,- լրագրողներին ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին