Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։
Ինչպես Shabat.am-ին փոխանցեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը, գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել վերջիններիս առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ ու լուսանկարներ։
Ըստ խոսնակի` տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ-ի միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։
Գերեվարված 16 անձանց առողջական խնդիրների և իրավունքների պաշտպանվածության մասով տեղեկություններ չեն տրամադրվել:
Հասմիկ Սամվելյանի փոխանցմամբ` այժմ առարկությունների փուլն է: Ըստ հավաքված տեղեկությունների, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին: