Կարևոր իրադարձություններ

Երիտասարդները ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք կրելու և խուլիգանության համար

06 Նոյեմբեր, 2023 16:46
Երիտասարդները ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք կրելու և խուլիգանության համար

Նոյեմբերի 4-ի ժամը 17:30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ազատության պողոտայի հարակից զբոսայգում կրակում են:

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից օպերատիվ խումբ և պարեկներ են մեկնել: Նրանք նշված վայրում նկատել են երեք երիտասարդների, որոնցից երկուսի ձեռքին ատրճանակի նմանվող առարկա կար: Երիտասարդները, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու, ինչպես նաև խուլիգանության հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել են Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Խուզարկությամբ երիտասարդներից մեկի պայուսակում հայտնաբերվել են «ՊՄ 49» տեսակի օդաճնշիչ ատրճանակ և նշված ատրճանակի համար նախատեսված 145 մետաղական գնդիկներ: Անձնական խուզարկությամբ «ՊՄ 49» տեսակի օդաճնշիչ ատրճանակ և նշված ատրճանակի համար նախատեսված 139 մետաղական գնդիկներ են հայտնաբերվել նաև մյուս երիտասարդի պայուսակում: Երիտասարդները հայտնել են, որ կրակում էին շշերի վրա:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Լրահոս

Դիտել ավելին