ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի նպատակն է տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով նպաստել հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացմանը, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
Տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով։ Վարկի մարման առավելագույն ժամկետը՝ 8 տարի է։