Էկոնոմիկայի նախարարությունը 2022 թվականից իրականացնում է անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման ծրագիրը, որի նպատակն է նպաստել ճյուղում կատարվող ներդրումների ավելացմանը, անասնաբուծական արտադրանքի ինքնաբավության մակարդակի բարձրացմանն ու տեղական արտադրության խթանմանը։
Ծրագրի շրջանակներում ՀՀ Կառավարության և ԵԱԶԲ-ի ֆինանսական աջակցությամբ Տաշիրում կառուցվել և գործարկվել է «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ տարածաշրջանում եզակի գերժամանակակից անասնապահական համալիրը։
Համալիրը կառուցվել է ներդրումային ծրագրի շրջանակում 14 ամսվա ընթացքում։