Ադրբեջանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը: Շինծու քրեական գործով Խաչատրյանը մեղադրվում է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ապօրինի հայկական զինված կազմավորումների կազմում ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
Դատական նիստը այսօր ևս նախագահելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը, քրեական գործով զեկուցողը դատավոր Ջամալ Ռամազանովն է, գործը քննվում է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում, պետական մեղադրողը գլխավոր դատախազի օգնական Մուգադաս Սուլթանովն է։
Սպասվում է, որ այս դատական ֆարսի ավարտը կտրվի այսօր, քանի որ ավարտվում է դատական քննությունը, որից հետո դատախազը մեղադրյալի նկատմամբ պատիժ կպահանջի։