Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը Նորակերտի բնակիչների հետ հողային բարեփոխումների ծրագիր է քննարկել

05 Նոյեմբեր, 2023 11:23
Վահան Քերոբյանը Նորակերտի բնակիչների հետ հողային բարեփոխումների ծրագիր է քննարկել

Նախարար Վահան Քերոբյանը Նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը` հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։

 

Լրահոս

Դիտել ավելին