Կարևոր իրադարձություններ

Արագ սննդի կետի ծխատարում հրդեհ է բռնկվել

04 Նոյեմբեր, 2023 21:10
Արագ սննդի կետի ծխատարում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 18։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նալբանդյան փողոց շենքերից մեկի նկուղային հատվածում էլեկտրական լարեր են այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետի ծխատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։20-ին, մարվել՝ 19։33-ին։ Այրվել են կուտակված յուղի շերտը և խոհանոցի առաստաղի փայտե կառուցատարրերից մոտ 1․5 քմ հատված։

 

Լրահոս

Դիտել ավելին