Կարևոր իրադարձություններ

Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում

04 Նոյեմբեր, 2023 20:40
Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Սպիտակի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

 

Լրահոս

Դիտել ավելին