Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65) – Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000 – կմ4+100 հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Արագածոտնի մարզում գտնվող 4.1կմ երկարությամբ ճանապարհին կատարվում են հողային աշխատանքներ‚ կառուցվում են մայթեր‚ ջրահեռացման համակարգ։
Իսկ Տ-1-65, /Մ-1/ - Ներքին Բազմաբերդ (Տ-1-60) ավտոճանապարհի կմ1+300 – կմ1+400 հատվածում հիմնանորոգումն արդեն ավարտվել է։
Շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։