Կարևոր իրադարձություններ

Ծառեր հատած 25-ամյա վարորդը ձերբակալվել է

02 Նոյեմբեր, 2023 23:39
Ծառեր հատած 25-ամյա վարորդը ձերբակալվել է

ոյեմբերի 1-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, «Հրազդան» անտառտնտեսության մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են «Զիլ-131» մակնիշի առանց հաշվառման համարանիշի բեռնատար, որի թափքում մոտ 6 խմ փայտանյութ կար:

Ապօրինի ծառահատում կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով 25-ամյա վարորդը ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է Հրազդանի բաժին: Բաժնում արտավազցի վարորդը հայտնել է, որ վերոհիշյալ տարածքից ապօրինի հատել է ծառեր:

Փայտանյութով բեռնված «Զիլ-131»-ը դեպքի վայրում հանձնվել է պահպանության: Վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

 

Լրահոս

Դիտել ավելին