Հոկտեմբերի 25-ին Ապարանի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Ըստ տեղեկությունների՝ Երնջատափ գյուղի մի բնակիչ հողամասում կանեփ է աճեցնում։ Տեղեկությունները ստուգվեցին ու հաստատվեցին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 48-ամյա տղամարդու բնակության հասցեի խուզարկությամբ հայտնաբերվել են 70 գրամից ավելի մարիխուանա, մոխրացած հետքերով կաթուցիչ, կանեփի բույս։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։