Կարևոր իրադարձություններ

Կայացել է քրեակատարողական հիմնարկների և ուղղիչ հաստատությունների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովը (լուսանկարներ)

01 Նոյեմբեր, 2023 17:44
Կայացել է քրեակատարողական հիմնարկների և ուղղիչ հաստատությունների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովը (լուսանկարներ)

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանն ու շտաբի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Ռաֆայել Հարությունյանը հոկտեմբերի 23-ից 27-ը Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի հրավերով մասնակցել են Բելգիայի Թագավորությունում կայացած Քրեակատարողական հիմնարկների և ուղղիչ հաստատությունների միջազգային ասոցիացիայի 25-րդ տարեկան համաժողովին։ 

Համաժողովը, որին ներկա են գտնվել ավելի քան 75 երկրների ներկայացուցիչներ, կրում էր «Մարդասիրական ուղղման գործընթացներ․ ինչ կարող ենք անել ավելին» խորագիրը։ 

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը միջազգային գործընկերների հետ քննարկել է ոլորտային վերջին զարգացումներն ու մարտահրավերները, ինչպես նաև այցելել Բելգայի նոր բացված «Դենդերմոնդի» քրեակատարողական հիմնարկ։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրել են հիմնարկի շենքային պայմանները, այցելել են կարճատև տեսակցությունների սենյակներ, ճաշարան, դասասենյակներ, խցեր, պատժախցեր, ծանոթացել կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմաններին։

Բացի այդ՝ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ներկայացուցիչների և միջազգային մի շարք գործընկերների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ զարգացնելու և խորացնելու համագործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին