Կարևոր իրադարձություններ

Մի շարք ճանապարհներին կատարվում են վթարավտանգ տեղամասերի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ

01 Նոյեմբեր, 2023 14:31
Մի շարք ճանապարհներին կատարվում են վթարավտանգ տեղամասերի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ

Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը։ Ծրագրի շրջանակում մի շարք ճանապարհներին կատարում են վթարավտանգ տեղամասերի երթևեկության անվտանգության բարելավման աշխատանքներ։

Մասնավորապես‚ Մ-2, Երևան-Երասխ-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ16+800-կմ20+200 (Տաթև), կմ140+000-կմ142+000, կմ178+000-կմ181+000, կմ312+000-կմ315+000 հատվածներում, Մ-12 ճանապարհին՝ Հարթաշենի և Խնձորեսկի խաչմերուկներում‚ տեղադրվում են նոր արգելափակոցներ և ճանապարհային նշաններ։ Նախատեսված է աշխատանքներն ավարտել մինչև 2023թ. դեկտեմբերի 21-ը։ Աշխատանքները կատարում է «Արհովշին» ՍՊԸ-ն։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրի շրջանակում անվտանգության բարելավման աշխատանքներ են տարվում հանրապետության ճանապարհների վթարավտանգ այլ հատվածներում նույնպես։

 

Լրահոս

Դիտել ավելին