Կարևոր իրադարձություններ

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չեղարկվե՞լ է. «Հրապարակ»

01 Նոյեմբեր, 2023 09:15
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չեղարկվե՞լ է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նեղ կազմին ասել է, որ չեղարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, որով սահմանվում է ճանապարհների ապաշրջափակում եւ նշվում, որ «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Տեւական ժամանակ է՝ Փաշինյանն այդ մասին թափանցիկ ակնարկներ էր անում. նախօրեին՝ 2024 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նա գրեթե բաց տեքստով հայտարարեց այդ մասին՝ ասելով, որ ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է լինելու։

«Հիմա մի գործընթացի մեջ ենք, որ ԱԱԾ կազմում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու։ Բացի այս, երկրի ողջ տարածքով գործարկեցինք պարեկային ոստիկանությունը, որի կարեւորագույն խնդիրների մեջ է մտնում նաեւ կոմունիկացիաների, անձանց, բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անցումը հանրապետության տարածքով»,- ասել է նա»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին