«Զոհերին նույնականացնելն այս պահին մեծ մարտահրավեր է». մեր դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել՝ անցյալ ամիս վառելիքի պահեստի ողբերգական պայթյունի զոհերի աճյունների հետ արժանապատիվ վարվեցողություն երաշխավորելու համար։
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների սրացումից ի վեր մեր աշխատակիցները մինչ այժմ օգնել են Հայաստան տեղափոխել 220 աճյուն, որոնց թվում են նաև վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։