Կարևոր իրադարձություններ

Բաքու փախած Վահան Մարտիրոսյանից տուժած կինը դիմել է Գլխավոր դատախազություն

21 Հոկտեմբեր, 2015 10:46
Բաքու փախած Վահան Մարտիրոսյանից տուժած կինը դիմել է Գլխավոր դատախազություն

Armtimes.com-ը գրում է. 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պատասխանել է «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար, Բաքու փախած Վահան Մարտիրոսյանից տուժած քաղաքացուն՝ Ռուզան Մարգունու դիմումին: Հիշեցնենք, որ Մարգունին Վահան Մարտիրոսյանի փախուստի հետ կապված հարցադրումներ էր ուղարկել ԱԱԾ: Մարգունու ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը երեկ  մեր զրույցում ասաց, որ ԱԱԾ-ն պատասխանել է իրենց դիմումին՝ նշելով, որ իրենց իրավասությունների մեջ չի մտնում պատասխանել Մարտիրոսյանի՝ փախուստի հետ կապված հարցադրումներին: ԱԱԾ-ից տուժող կողմին խորհուրդ են տվել դիմել ՀՀ քննչական կոմիտե:

Ղարագյոզյանն ասաց, որ երեկ նմանատիպ դիմում են ներկայացրել, թե՛ Քննչական կոմիտեին եւ թե՛ ՀՀ գլխավոր դատախազությանը: «Դիմում նշել ենք նաեւ քննիչի կողմից թույլ տրված խախտումները եւ ինչ հիմքով կամ ինչ եղանակով է Վահան Մարտիրոսյանը հատել սահմանը»,-եզրափակեց  Մարգունու ներկայացուցիչը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին