Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը:
Նշենք նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը: