Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

03 Հոկտեմբեր, 2023 14:08
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Երևանում այսօր ցերեկը, հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

Հոկտեմբերի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը, հոկտեմբերի 4-ին շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի և 4-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, հոկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը՝ ևս 3-5 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Լրահոս

Դիտել ավելին