«Փաստ» օրաթերթը գրում է.
«Երբ ադրբեջանական աղբյուրները նախօրեին տեղեկություններ տարածեցին, թե ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, դժվար էր արագ կողմնորոշվել կամ բնորոշել, թե դա ի՞նչ է. հեգնա՞նք, թե՞ ավելի ծանր մի բան: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 1-ի առավոտյան ՄԱԿ-ի առաքելության անդամները Աղդամով մեկնել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։
Մեկ այլ հաղորդագրություն այդքան ուշադրություն չգրավեց, բայց ոչ պակաս ցինիկ էր հնչում: Խոսքն այն տեղեկատվության մասին է, որ երբ Արցախում հազիվ մի քանի հարյուր մարդ էր մնացել, տեղեկություն տարածվեց, թե ռուսական խաղաղապահ ուժերի միջոցով 15 տոննա ալ յուր է փոխադրվել Արցախ: Ո՞ւմ համար: Հայաթափված ու լքված քաղաքների՞, անշնչացած շեների՞ համար, թե՞ դա խաղաղապահների ներքին կարիքների համար է: Եվ ո՞ւր էին նրանք, էլի, մի 9 ամիս շարունակ:
Հին խոսքեր կան, որոնց բովանդակությունը, խրատը նախ հասկանալ է պետք. կուշտը սովածին մանր է բրդում, և՝ եղունգ ունես, գլուխդ քորիր: Դրանք հասկացողը ոտքը պինդ է պահում, «21- րդ դար, առաջվանը չի, մարդու իրավունքներ, միջազգային հանրություն» և նման այլ անհեթեթություններին հենվողը անհող ու անհենարան է մնում»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: