Կարևոր իրադարձություններ

Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր. ՊՆ

02 Հոկտեմբեր, 2023 21:02
Սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր. ՊՆ

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները թիրախավորած են եղել նաև շտապօգնության մեքենան, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտում է։

Զոհված զինծառայողն է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Վիրավոր 2 զինծառայողների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, տեղափոխվել են զինվորական հոսպիտալ:

 

Լրահոս

Դիտել ավելին