Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը Լայենի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ-ի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին

02 Հոկտեմբեր, 2023 20:25
Փաշինյանը Լայենի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է ԼՂ-ի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:  

 

Լրահոս

Դիտել ավելին