Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազաները` կեցավայր արցախցիների համար

02 Հոկտեմբեր, 2023 18:55
ԵՊՀ-ի ուսումնաարտադրական բազաները` կեցավայր արցախցիների համար

ԵՊՀ-ն, համագործակցելով պետական գերատեսչությունների հետ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հյուրընկալել է ԵՊՀ Ծաղկաձորի և Բյուրականի ուսումնաարտադրական բազաներում:

Այսօրվա դրությամբ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում տեղավորվել է 150, Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում՝ 200 անձ։ Կեցավայրերում մեր հայրենակիցներն ապահովված են սնունդով, բացի դրանից՝ նրանց համար ստեղծված են սանիտարակենցաղային անհրաժեշտ բոլոր հարմարությունները, գործում է ինտերնետ կապ։

ԵՊՀ ռեսուրսներով արցախցիներին տրամադրվում է նաև հոգեբանական աջակցություն, պարբերաբար իրականացվում է բժշկական զննություն, անհրաժեշտության դեպքում էլ մատուցվում են համապատասխան ծառայություններ։

 

Լրահոս

Դիտել ավելին