Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ից տեղահանվածների թիվը հասել է 100.520-ի. Նազելի Բաղդասարյան

02 Հոկտեմբեր, 2023 16:29
ԼՂ-ից տեղահանվածների թիվը հասել է 100.520-ի. Նազելի Բաղդասարյան

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների 100.520 անձ է ժամանել ՀՀ:

«ԼՂ-ում մնացել են պաշտոնատար անձիք և բնակչության որոշ՝ ավելի քիչ զանգվածը»,- ասել է Բաղդասարյանը։

Հաշվառում է անցել 89.167 անձ, կառավարությունը կացարան է հատկացրել ավելի քան 53,9 հազար մարդու։

«Հաշվառման գործընթացը խիստ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան հետագայում օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից»,- նշել է Բաղդասարյանը։

Նրա խոսքով, Հակարիի կամուրջը հատել է 21.107 տրանսպորտային միջոց։ 

 

Լրահոս

Դիտել ավելին