Կարևոր իրադարձություններ

Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (լուսանկարներ)

02 Հոկտեմբեր, 2023 17:10
Հանրային սննդի օբյեկտը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հրաչյա Մկրտչյանին պատկանող (ք․ Երևան) հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

Մասնավորապես․

ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով, տաք ջրով, խմելու ջրի անխափան ջրամատակարարմամբ, աշխատակիցների համար հանդերձարանով,

սննդի կառույցի հատակը և դուռը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում,

բոլոր սարքավորումները և պարագաները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:

սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների և չի ունեցել սանիտարական գրքույկ։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

 

Լրահոս

Դիտել ավելին