Կարևոր իրադարձություններ

Մատուցողների վեճն ավարտվել է դանակահարությամբ

02 Հոկտեմբեր, 2023 16:18
Մատուցողների վեճն ավարտվել է դանակահարությամբ

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից զանգահարել և հայտնել են, որ դանակահարման հետևանքով «գոտկային շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Սակայն մինչ այդ Կոտայքի քրեական հետախույզներն արդեն ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ միջադեպ է եղել մայրաքաղաքի Աճառյանի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում, որտեղից էլ 34-ամյա մատուցողը տեղափոխվել էր հիվանդանոց: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ ռեստորանային համալիրում աշխատանքային հարցերի շուրջ ծագել էր վեճ, որի ընթացքում էլ տուժողին խոհանոցային դանակով հարվածել էր մեկ այլ մատուցող:

Դանակահարողը` 17-ամյա մատուցողը ձերբակալվել և տեղափոխվել է Աբովյանի քննչական բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին