Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։
«Հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:58-ին, 5,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի հավանականություն չկա»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: