Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

02 Հոկտեմբեր, 2023 12:03
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը (լուսանկարներ)

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Սերյոժա Կիրակոսյանին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Տաշիր համայնք):

Մասնավորապես՝

չի ապահովվել արտադրական շինության տարածք կրծողների և միջատների ներթափանցումից պաշտպանությունը,

 

հատակը և պատերը չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, չեն ախտահանվել, չի կանխարգելվել կեղտի կուտակումն ու բորբոսի առաջացումը,

 

սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,

 

արտադրական շինության սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում:

Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին