Կարևոր իրադարձություններ

Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան

01 Հոկտեմբեր, 2023 12:24
Հեղինակ՝ Արտակ Բեգլարյան
Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյան ֆեյսբույան գրառում է արել, որում ասվում է.

«Ես արդեն Երևանում եմ՝ բոլոր արցախցիների պես՝ հայրենազուրկ ու սրտաբեկ, բայց չկոտրված:

Առաջինը եկա Եռաբլուր՝ մեր հերոսներին շնորհակալություն ու ներողություն ասելու, այնուհետև՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Արցախի համար համազգային աղոթքի: Հաջորդիվ կմեկնեմ արցախցի փախստականներին ընդունելու կետ, որպեսզի ես էլ իմ ներդրումն ունենամ ժողովրդիս տառապանքները մեղմելու գործում:

Անցյալի ու ապագայի վերաբերյալ իմ կարծիքն ու մոտեցումները կներկայացնեմ առաջիկայում՝ համապատասխան պահի ու ձևաչափով»:

 

Լրահոս

Դիտել ավելին