«Գորիսի կենտրոնին կից երեխաների համար խաղալու տարածք են հարմարացրել։ Մեր ուսուցիչները ողջ ընթացքում երեխաներին են զբաղեցնում, հեքիաթներ կարդում։ Նկարում Գորիսի թիվ 6 դպրոցի ուսուցիչներից է՝ Ալիսա Գևորգյան։ Ուսուցիչներ ջան, էս օրերին ձեր այս վարքով աշակերտներին ամենակարևոր դասն եք տալիս, շնորհակալ եմ»,-այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան։